Թրամփն ԱԲ-ով ստեղծված տեսանյութ է հրապարակել, որտեղ «ձերբակալում են» Օբամային
932
Երկուշաբթի, 21 հուլիսի, 2025 թ., 18:21
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցուցադրել է արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութ, որտեղ ցուցադրվում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ձերբակալությունը հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալների կողմից: Տեսանյութը հրապարակվել է Truth Social սոցիալական ցանցում: Տեսանյութում ներկայացվում են ամերիկացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի ելույթներից հատվածներ, որոնցում նրանք բոլորը նույն արտահայտությունն են անում՝ «Ոչ ոք օրենքից վեր չէ»: Դրվագի վերջում Թրամփը և Օբաման նստած են աթոռներին, երբ հայտնվում են ՀԴԲ գործակալները և ձեռնաշղթաներ են հագցնում Օբամային: Այնուհետև նախկին նախագահին ուղարկում են բանտ: — Unofficial Trump on X (@trump_repost) July 20, 2025 |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
