«Չհամաձայնել օկուպացիային»․ Ալիևն առաջին անգամ հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային՝ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ օգտագործելով «օկուպացիա» բառը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»։ «Պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ կարող է տալ Կիևին, Ադրբեջանի նախագահն առաջին անգամ բացահայտորեն աջակցել է Ուկրաինային՝ երկու անգամ օգտագործելով «օկուպացիա» բառը Ռուսաստանի գործողությունների նկատմամբ», - գրում է թերթը։ «Կոմերսանտը» մեջբերում է Ալիևի խոսքերը՝ հուլիսի 20-ին օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցած «Շուշիի III գլոբալ մեդիա համաժողովի» ժամանակ, որտեղ նա Ուկրաինային կոչ է արել «չհամաձայնել օկուպացիային»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այս հայտարարությունը «համապատասխանում է ուկրաինացի ժողովրդի ձգտումներին»։ Նա Կիևին խորհուրդ է տվել նաև օգտագործելՂարաբաղը ռազմական ճանապարհով վերադարձնելու հարցում Բաքվի փորձը։ Ավելի վաղ՝ Շուշիի մեդիա ֆորումի ժամանակ, ուկրաինացի լրագրող Ելենա Կուրբանովան Իլհամ Ալիևին նվիրել էր ուկրաինական բանակի տարբերանշանների հավաքածու։ Ի պատասխան՝ Ալիևն ասել է՝ «Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեր արածի համար։ Շարունակե՛ք նույն ոգով»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
