«Թուրքիան ակնկալում է համաձայնություն Ադրբեջանի և ՀՀ-ի միջև՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ»․ Էրդողան
![]() Թուրքիան ակնկալում է համաձայնություն Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ «Զանգեզուրի միջանցքն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին: Մենք այս երթուղին համարում ենք չափազանց կարևոր՝ աշխարհատնտեսական առումով: Այս գիծը կկապի մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական շրջանները և կվերականգնի առևտուրը: Մենք նաև հույս ունենք, որ այն կդառնա հաշտեցման խորհրդանիշ, այլ ոչ թե տարաձայնությունների աղբյուր: Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կկարողանանք լուծել այս հարցը համաձայնության միջոցով», - լրագրողներին ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ալիևը ցանկանում է հնարավորինս շուտ գործարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
