Իսրայելը հարվածել է Եմենի հութիների ռազմական օբյեկտներին
726
Երկուշաբթի, 21 հուլիսի, 2025 թ., 12:51
![]() Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցնում «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիների կողմից վերահսկվող Եմենի Հոդեյդա նավահանգստի ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել և ոչնչացրել են Հոդեյդա նավահանգստում հութիների ահաբեկչական ռեժիմին պատկանող ռազմական ենթակառուցվածքները», - ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարձակման են ենթարկվել «նավահանգստի ենթակառուցվածքները վերականգնելու համար օգտագործվող ինժեներական սարքավորումները», «վառելիքի տարաները», «ռազմական նավերը, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների և Իսրայելի դեմ ուժի կիրառման համար», ինչպես նաև «նավահանգստին հարող ծովային գոտում գտնվող նավերը»։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
