Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ովքեր համոզում են՝ ինչ-որ երկրի միջանցք տալը ճիշտ է, նրանց տվեք 3 հարց»․ Անի Սամսոնյան

212
Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ., 03:12
«Ովքեր համոզում են՝ ինչ-որ երկրի միջանցք տալը ճիշտ է, նրանց տվեք 3 հարց»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր նրանք, ովքեր պրոֆեսորի դեմքով ձեզ համոզում են, որ ինչ-որ երկրի միջանցք տալը դա ճիշտ է, նրանց տվեք հետևյալ երեք հարցը.
1. Միջանցք ուզողը արդյոք երաշխավորո՞ւմ է խաղաղությունը տարածաշրջանում՝ միաժամանակ ստիպելով Ադրբեջանին դուրս գալ մեր օկուպացված տարածքներից, հրաժարվել իր պահանջներից և Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր այդ երկրի միջնորդությամբ:
2. Ի՞նչ ենք մենք ստանալու միջանցք տալու դիմաց և միաժամանակ: Շատ կոնկրետ: Ի՞նչ կոմունիկացիաներ, ե՞րբ և ի՞նչ պայմաններով:
3. Ի՞նչ գին ենք վճարելու տարածաշրջանի գեոպոլիտիկ պատկերը փոխելու դիմաց: Կոնկրետ հաշվարկներ:
Եթե այս հարցերի պատասխանները վերացական են, ենթադրություններ են, կարծիք են կամ ընդամենը ցանկություն, ապա դուք գործ ունեք շարքային պրոպագանդիստի, ազդեցության գործակալի և քաղաքական խաբեբայի հետ»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան