«Աս-Սուվեյդայում բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը»․ #SkyNews
![]() Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի13-ից շարունակվող զինված բախումները խլել են 298 խաղաղ բնակչի կյանք, իսկ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1119-ի, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով առողջապահական աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզ ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերից զոհվել է 427 մարտիկ: Կայունությունը վերականգնելու համար Դամասկոսից հարավային շրջաններ ուղարկված Ներքին գործերի և պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը կորցրել են 354 զինծառայող, իսկ կառավարամետ արաբական կազմավորումները՝ 21 աշխարհազորային: Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է Ներքին անվտանգության ուժերի ևս 19 անդամ։ Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել էր Աս-Սուվեյդայում հրադադարի մասին՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ մշակված կարգավորման ծրագրի համաձայն: Հուլիսի 20-ին նախատեսված գերիների փոխանակումը, սակայն, խափանվել էր որոշ շրջաններում բեդվինների և սիրիացի դրուզների արմատական առաջնորդ շեյխ Հիքմեթ ալ-Հաջարիի կողմնակիցների միջև վերսկսված բախումների պատճառով։ Շեյխ ալ-Հաջարիի կողմնակիցները խոչընդոտել էին կառավարական պատվիրակության մուտքը նահանգ, որն ուղեկցում էր մարդասիրական օգնության բեռներին: Սիրիայի իշխանությունները դատապարտել են այս սադրիչ գործողությունները: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
