25-ամյա սիամական երկվորյակներից մեկն ամուսնացել է
1336
Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ., 21:51
![]() Ամերիկացի 25-ամյա սիամական երկվորյակներ Կարմեն և Լուպիտա Անդրադեներից մեկը՝ Կարմենը, վերջերս ամուսնացել է: Այս մասին հայտնել է Today լրատվականը՝ նշելով, որ Կարմենն իր բաժանորդներին ցուցադրել է իր նշանադրության մատանին։ «Մենք գաղտնի ամուսնացանք հոկտեմբերին՝ շրջապատված մեր ընտանիքներով»,- ասել է հարսնացուն: Նրա ընտրյալը Դանիել Մակքորմակն էր, որի հետ նա ծանոթացել էր 2020 թվականին ծանոթությունների հավելվածում։ Ինչ վերաբերում է Լուպիտային, նա խոստովանել է, որ չի ցանկանում ամուսնանալ և չի հետաքրքրվում հարաբերություններով։ Քույրերն ունեն ընդհանուր կոնք, մեկական ոտք և ընդհանուր վերարտադրողական համակարգ: Երկուսն էլ ունեն 2 ձեռք: Էնդոմետրիոզի պատճառով նրանք ընդունում են հորմոնների արգելափակիչ, որը բացառում է հղիության հնարավորությունը։
|

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
