«Թրամփի հաղթանակից հետո ՀՀ-ն համաձայնեց 2 կետ ավելացնել խաղաղության պայմանագրում». Ալիև
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ընտրություններում տարած հաղթանակից հետո Հայաստանը համաձայնեց խաղաղության համաձայնագրում ավելացնել ևս երկու կետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք պատրաստել ենք խաղաղության համաձայնագրի տեքստը և ուղարկել այն Հայաստան։ Նրանք տարբեր մեկնաբանություններ ունեին։ Երկու տարի առաջընթաց չի եղել։ Հիմնական պատճառն այն էր, որ հայկական կողմը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրի տեքստում։ Մենք նրանց ասացինք, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի ձեր երևակայության մեջ, իրականում այն գոյություն չունի։ Այն Ադրբեջանի մաս է կազմում, և մեր ներքին քաղաքականությանը վերաբերող հարցը չի կարող ներառվել խաղաղության համաձայնագրի տեքստում», - ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ միայն 2023 թվականի սեպտեմբերին տարածքների ազատագրումից հետո Հայաստանը դադարեց պնդել դա, քանի որ թեման արդեն փակված էր։ «Իրական բանակցությունները սկսվել են 2024 թվականի հունվարին։ Աշխատանքներ էին տարվում մեր պատրաստած նախագծի տեքստի վրա, և այն համաձայնեցվեց։ Հայաստանը չէր ցանկանում երկու կետ ավելացնել։ Սակայն, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում, նրանք ավելացրին այդ երկու կետը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում: Երբ այս երկու հարցերը լուծվեն, կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր»,- հավելել է Ալիևը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
