«Բաքվի բանտն ու Երևանի ԿԳԲ պադվալը հայերի դեմ գործած հանցանքներով չեն տարբերվում»․ Արշակ Զաքարյան
![]() Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոնց որ երկրորդ անգամ որբացած լինեմ... Էնպես չի, որ ամենօրյա ռեժիմով շփվում էինք, բայց ինչպես և իրական ծնողի , այնպես էլ Հոգևոր Հոր պարագայում, գիտեի, որ Սրբազանն այնտեղ է, իր ՀՈԳԵՎՈՐ ՏԱՆԸ, ու երբ Արցախում հոգիս թողած՝ մարմինս, միտքս էլ չի դիմանա, կգնամ, կխոսեմ, կվիճեմ, կլսեմ ու վերջապես հոգուս դատարկ տեղը հոգևոր շնչով նորեն ժամանակավոր լցված՝ ապրելու և արդարության համար պայքարելու աննահանջ կամքով լի, լուսավորված հետ կգայի։ Հիմա, ինձ մոտ էն տպավորությունն է, որ մեր քաղբանտարկյալները Բաքվի բանտում են՝ անհասանելի։ Անկեղծ Ադրբեջանին Անվերապահորեն Ծառայողնդրի շենքի մոտիվ անցնելիս նույն ցգացումն է, ինչ դիրքերում անցնում էինք ադրբեջանցիների դիրքերին շատ մոտ՝ դիտարկվող տարածքներով։ Բաքվի բանտն ու ԿԳԲ պադվալը գաղափարապես, վարքագծով, քաղաքականորեն և ՀԱՅԵՐԻ դեմ գործած հանցանքներով և բռնությամբ չեն տարբերվում։ Մի խոսքով՝ քաղաքների նման սրանք դարձել են «քույր բանտեր» դե ծառայողներն էլ հարազատ «քույրիկներ»։ Աստված օգնական մեր բանտարկված բոլոր եղբայրներին ու քույրերին, ովքեր այնտեղ են զուտ ՀԱՅ լինելու համար»։ Աղբյուրը` Արշակ Զաքարյան |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
