«Աբու Դաբիի թեմաներից մեկը վստահության ցածր մակարդակն էր». Ալիև
![]() Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունների թեմաներից մեկը վստահության ցածր մակարդակն էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսոքվ՝ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ի տարբերություն Հայաստանի դիրքորոշման, որը բազմիցս փոխվել է։ «Եթե Երևանի դիրքորոշումն արդեն փոխվել է, որտե՞ղ է երաշխիքը, որ դա այլևս չի կրկնվի»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ նման երաշխիք պետք է հանդիսանան միջազգային իրավական նորմերն ու փաստաթղթերը։ Ալիևի խոսքով՝ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, և, ըստ էության, դա բավարար է։ «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, և փաստաթղթի նախաստորագրման գաղափարը առաջ է քաշել ադրբեջանական կողմը։ Քանի որ նախագիծը համաձայնեցված է, Բաքուն ավելորդ է համարել դրա վերաբերյալ հրապարակայնորեն մեկնաբանություններ անելը,- ասել է Ալիևը: Միևնույն ժամանակ, Ալիևն ընդգծել է, որ կողմերը հեռու չեն այն պահից, երբ «անջատողականության երկաթբետոնե դագաղը վերջնականապես կփակվի, և տարածաշրջանում կվերականգնվի անդորրը»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
