Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Առաջարկված հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման վերաբերյալ»․ Ռոման Երիցյան

202
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 19:36
«Առաջարկված հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման վերաբերյալ»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ։
Ստորև ներկայացված է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը, որը Արցախի նախագահը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը։
Նկատելի է, որ առաջարկվող հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ։
Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել այս հայտարարության ձևաչափը»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան