«Թրամփը կարող է հանդիպել Պուտինի և Ցզինպինի հետ Չինաստանում` Պուտինին տրված վերջնաժամկետի օրը». The Times
![]() Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարող է եռակողմ հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նշող տոնակատարությունների շրջանակներում, որը տեղի կունենա Պեկինում սեպտեմբերի 3-ին: Այս մասին հաղորդում է The Times-ը՝ նշելով, որ Պուտինն արդեն հաստատել է իր մասնակցությունը տոնական միջոցառմանը: Ընտրված ամսաթիվը գրեթե համընկնում է Կրեմլին ուղղված՝ Թրամփի վերջնագրի ավարտի հետ. ավելի վաղ նա Պուտինին 50 օր էր տվել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Հրապարակման համաձայն, որոշ չինացի վերլուծաբաններ և հասարակական գործիչներ կոչ են անում սեպտեմբերի 3-ի շքերթն օգտագործել՝ որպես միջազգային դիվանագիտական ժեստի հնարավորություն: Հայտնի չինացի ազգայնական Ջին Կանրոնգն ասել է. «Ինչո՞ւ չհամընկեցնել Թրամփի այցն այս շքերթի հետ: Եթե նա գա և մասնակցի, դա հզոր դրական ազդանշան կլինի աշխարհի համար: Չինաստանի, Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները՝ միասին կանգնած. այս պատկերը կարող է խորհրդանշել խաղաղություն և կայունություն աշխարհում»: Ճապոնական Kyodo գործակալությունը նույնպես ավելի վաղ հաղորդել էր Թրամփին Պեկին հրավիրելու մտադրության մասին: Սակայն The Times-ն ընդգծում է, որ չինական իշխանությունների կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։ Թայվանցի վերլուծաբան Վեն-Տի Սունը կարծում է, որ նման այցը ավելի շատ օգտակար կլինի Պուտինի և Սիի համար, քան անձամբ Թրամփի համար։ Նրա կարծիքով, խորհրդականները կարող են ԱՄՆ-ի նախագահին համոզել՝ չմասնակցել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
