«Թուրքիայի համար հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրն» առանցքային նշանակություն ունի»․ Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը, թե մենք հրաշք են գործել, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, ադրբեջանական հանրային և փորձագիտական հարթակներում հետաքրքիր քննարկումների առիթ է դարձել; Հատկանշական է, որ Ալիևի վարչակազմի հետ ուղղակի փոխկապակցված աղբյուրների հաղորդումների համաձայն՝ ամերիկացիները ջանք չեն խնայում այս տարի սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ- գագաթաժողովի ընթացքում կազմակերպել ստորագրման կամ գոնե նախաստորագրման արարողությունը: Ավելի կոնկրետ նշվում է սեպտեմբերի 23-ը, երբ աշխարհի պետությունների ղեկավարների մեծ մասը կգտնվեն Նյու Յորքում: Հատկանշական է, որ Նյու Յորքում փաստաթղթի ստորագրմանը նախագահ Թրամփի ներկայությունը, ադրբեջանական մեկնաբանությամբ, միտված է բավարարել Բաքվի պահանջը երաշխիքների մասով՝ կապված ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներ պարունակող դրույթների չեզոքացման հետ: Նշվում է, որ Անկարան Ալիևի վարչակազմին տեղեկացրել է, որ կողմ է ստորագրելուն, քանի որ Հայաստանի հետ սահմանի բացումը և Հայաստանի տարածքով բեռնափոխադրումները հնարավորություն կտան արագացված ընթացքով ապահովել հարավ-կովկասյան տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական շրջանառության աճի ուղենշային ցուցանիշները: Այս հանգամանքը ինքնին հետաքրքրական է: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
