«Իսրայելը և Սիրիան համաձայնել են հրադադարի՝ ԱՄՆ-ի աջակցությամբ»․ Թոմ Բարաք
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի՝ անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնել են հրադադարի՝ Վաշինգթոնի աջակցությամբ, հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։ ԱՄՆ-ի դեսպանը նաև կոչ է արել դրուզներին, բեդվիններին և սունիներին՝ վայր դնել զենքերը և, մյուս փոքրամասնությունների հետ միասին «ստեղծել նոր, միասնական սիրիական ինքնություն՝ նպաստելով հարևանների հետ խաղաղությանը և բարգավաճմանը»։ Հարավային Սիրիայում իրավիճակը սրվել է հուլիսի 13-ին, երբ Աս-Սուվեյդա նահանգում բախումներ են սկսվել աշխարհազորայինների և դրուզ լեռնային ինքնապաշտպանության ուժերի միջև։ Հուլիսի 15-ին սիրիական բանակը մտել է նահանգի համանուն վարչական կենտրոն և սկսել է այն «մաքրել»՝ իրավիճակը կայունացնելու համար։ Կարճ ժամանակ անց Իսրայելը սկսել է հարվածել Սիրիայի զինված ուժերի ռազմական շարասյուներին՝ պնդելով, որ փորձում է պաշտպանել նահանգի դրուզ բնակչությանը, իսկ հուլիսի 16-ին գնդակոծել Սիրիայի մայրաքաղաքի մի քանի ռազմավարական օբյեկտներ: Դրուզներն առանձին արաբախոս էթնո-կոնֆեսիոնալ խումբ են, որի ներկայացուցիչները բնակվում են Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում և Հորդանանում: Սիրիայում կա 700 հազար դրուզ, ինչը նրանց դարձնում է երրորդ ամենամեծ կրոնական և էթնիկ փոքրամասնությունը քրդերից և ալավիներից հետո: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
