«Մեր քաղաքների դեմ միայն այս գիշեր կիրառվել է ավելի քան 300 գրոհային ԱԹՍ և 30 հրթիռ». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հուլիսի 19-ի գիշերն Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 գրոհային անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի ավելի քան 30 հրթիռ։ «Այսօր երեկոյան մեր զինվորները տարբեր ստորաբաժանումներից հետ են մղել ռուսական ևս մեկ հարձակում։ Մեր քաղաքների դեմ օգտագործվել է ավելի քան 300 գրոհային անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի ավելի քան 30 հրթիռ։ Թիրախների ոչնչացումը ներկայում շարունակվում է. օդում դեռևս անօդաչու թռչող սարքեր կան»,- գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում։ Նրա խոսքով՝ Դոնեցկի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Սումիի, Խերսոնի, Վոլինի, Զապորոժիեի, Նիկոլաևի, Օդեսայի և Ժիտոմիրի մարզերը տուժել են ռուսական զանգվածային հարվածի հետևանքով։ Զելենսկին ասել է, որ Սումիում ռուս օկուպանտները վնասել են կարևորագույն ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մի քանի հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ռուսաստանի Դաշնությունը նաև համատեղ հարձակում է սկսել Շոստկայի վրա։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Օդեսայում ռուսական հրետակոծության հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Բացի այդ, Պավլոգրադում ռուսական բանակը վնասել է բնակելի շենք և կարևոր ենթակառուցվածքներ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
