«Դժոխային գիշեր և առավոտ». Ռուսաստանը հրթիռակոծել է Պավլոգրադը, Օդեսան, Խերսոնը
![]() Հուլիսի լույս 19-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացրել ուկրաինական Պավլոգրադի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին Telegram-ում հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ «Դժոխային գիշեր և առավոտ Պավլոգրադի համար։ Քաղաքի վրա ամենազանգվածային հարձակումը։ Ռուս ահաբեկիչները թիրախավորել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր»,- գրել է նա։ Հուլիսի 19-ի գիշերը ռուսները հարձակվել են նաև Օդեսայի վրա, մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, որը ներկայացրել է քաղաքում ռուսական հերթական հրետակոծության հետևանքները: Նշվում է, որ հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքի 6-րդից 9-րդ հարկերում: «Հինգ մարդ փրկվել է այրվող բնակարաններից, ցավոք, մեկ փրկված կին մահացել է: Դեպքի վայրում աշխատել են արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ազգային ոստիկանության հոգեբանները...», - ասվում է հաղորդագրության մեջ: Խերսոնում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնել է Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչակազմի մամուլի ծառայությունը: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
