Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է․ թվեր. «Ժողովուրդ»

576
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 09:00
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է․ թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Շարունակելով ուսումնասիրել վիճակագրական տվյալներ՝ հանգել ենք հետաքրքիր եզրակացության։
ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2025թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.3% և 0.6% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. հունիսին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.1% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 0.9% և 4.1%-ով: 2025թ. հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.2 դրամ, ինչը 1.0%-ով ցածր է 2024թ. հունիսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ)»։