4 անշարժ գույք, 7 մլն 154 հազար դրամ տարեկան եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել Վահագն Խաչատուրյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչ ունեցվածք ունի ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդունում է պետական բյուջեին ու տնտեսությանը վերաբերող կարևոր որոշումներ։ 2022 թվականից՝ արդեն 3 տարի, ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի՝ Խաչատուրյանն ունի 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի։ Բնակարանն ու ավտոկայանատեղին գնվել են 2002 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ձորաղբյուրում և Արաբկիրում գտնվող հողամասերը Խաչատուրյանը 2017 թվականին ժառանգություն է ստացել։ Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 17 մլն 154 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ նախագահի աշխատակազմից։ Վահագն Խաչատուրյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 10 հազար դոլար և 10 հազար եվրո»։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
