Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Հորս կալանավորեցին երկու ամսով»․ Սամվել Հակոբյան

219
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 08:42
«Հորս կալանավորեցին երկու ամսով»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրբապիղծ, չհայ չտղամարդու ցուցումով հորս կալանավորեցին երկու ամսով։
Ձեր տեսակը միշտ վախենալու է իսկական հայ տղամարդուց։ Պատասխան եք տալու։ Իշխանությունը հավերժ չէ։ Վերջում միշտ հաղթում է տեսակը, իսկ մնացածը՝ ժամանակավոր է»։

Հիշեցնենք՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ընդդիմադիր գործիչ Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը։ Ըստ ՔԿ-ի՝ հարցազրույցներից մեկի ժամանակ նա հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

Աղբյուրը`   Սամվել Հակոբյան