«Խաղաղության ու առանց վիզայի ռեժիմի միջև կընտրենք առաջինը»․ Կոբախիձե
![]() Եթե ընտրության հարց լինի՝ խաղաղություն և կայունություն, թե՞ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ, մենք, իհարկե, առաջնահերթությունը կտանք խաղաղությանը և կայունությանը: Սա վրաց ժողովրդի ընտրությունն է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Իրաքլի Կոբախիձեն։ «Արդյո՞ք քաղաքացին կմեկնի Եվրոպա վիզայով, թե առանց դրա, գոյաբանական հարց չէ, մինչդեռ այն, ինչ նրանք (ԵՄ-ն) առաջարկում են՝ խաթարել մեր խաղաղությունն ու կայունությունը, գոյաբանական հարց է.... ...Այսօր ԵՄ անդամ երկրների ղեկավարների ռազմական հռետորաբանությունն այնքան լարված է, որ Ռուսաստան-Ուկրաինա ռազմական բախման վերջը չի երևում․ ամեն ինչ արվում է այն երկարաձգելու համար: Ուկրաինայի առավելագույն զինումը, հեռահար զենքի մատակարարումները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը, մոտ ապագայում Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման մասին թոշակի անցած գեներալների հայտարարությունները՝ այս ամենը հստակ ցույց է տալիս գլոբալ պատերազմի կուսակցության ծրագիրը՝ շարունակել և սրել ռուս-ուկրաինական պատերազմը Եվրոպայի հաշվին»,- ասել է Կոբախիձեն: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
