Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

Ադրբեջանը չի մասնակցի Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

702
Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ., 13:09
Ադրբեջանը չի մասնակցի Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Trend-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

Սովորաբար ԱՊՀ նիստերում Ադրբեջանը ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։

«Յագուբ Էյուբովը ներկա չի լինի այս միջոցառմանը։ Որոշման պատճառը Եկատերինբուրգում վերջերս տեղի ունեցած իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռը և ռուսական կողմից այդ խնդիրների լուծմանն ուղղված համարժեք քայլեր ձեռնարկելու անպատրաստակամությունը», - նշել է գործակալության աղբյուրը։