«Ալիևն ու Էրդողանն ի դեմս Փաշինյանի գտել են մեկին, ով ամեն ինչ կհանձնի»․ Արա Աբրահամյան
![]() Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, ի դեմս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գտել են մեկին, ով ամեն ինչ կհանձնի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը կհամաձայնի Հայաստանի սահմանադրության այն փոփոխություններին, որոնք պահանջում է Ադրբեջանը։ «Ադրբեջանի նախագահը համակարգային, շատ խելացի մարդ է։ Կամ Էրդողանը։ Նրանք գիտեն, որ այլևս կարող է չլինել այնպիսի մարդ, ով կանի ամեն ինչ, ինչ իրեն ասվում է։ Ահա թե ինչու նրանք հիմա հնարավորինս շատ են ուզում կորզել Փաշինյանից։ Եվ նա դա կանի։ Նրանք շատ լավ հասկանում են․ գտել են մի մարդու, ով...կհանձնի ամեն ինչ։ Փաշինյանը կատարում է այդ ամենը։ Իսկ մեզ այդ մասին չեն ասում», - ասել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ այնպիսի «խաղաղություն», որին ձգտում է Փաշինյանը՝ բանակցություններ վարելով հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, չի կարող գոյություն ունենալ, քանի որ Հայաստանը կհրաժարվի բոլոր ռազմավարական օբյեկտներից և կշրջապատվի Ադրբեջանով, ստիպված կլինի ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ կլինեն Ադրբեջանին։ Աբրահամյանն ընդգծել է, որ նման հրադադարի դեպքում Հայաստանը իրավունքներ չի ունենա, «կլինեն միայն պարտավորություններ»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
