«Գազայում սովը հասել է աղետալի մակարդակի»․ ՀԱՄԱՍ
![]() Գազայի հատվածում սովը հասել է աղետալի մակարդակի՝ անկլավի շարունակական շրջափակման պատճառով։ Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, որը տեղադրվել է արմատական շարժման Telegram ալիքում։ «Գազայում սովը հասել է աղետալի մակարդակի՝ սիոնիստական բանակի կողմից շարունակական խեղդող շրջափակման պատճառով։ Ֆաշիստական օկուպացիոն կառավարության կողմից սովի օգտագործումը որպես զենք և Գազայի բնակիչներին կենսական անհրաժեշտություններից զրկելը որպես ցեղասպանության գործիք, որը շարունակվում է ավելի քան 21 ամիս, ժամանակակից պատմության ամենածանր հանցագործություններից մեկն է անմեղ երեխաների և խաղաղ բնակիչների դեմ», - ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելի շրջափակումը վերացնելու համար։ «Մենք պահանջում ենք արաբ-իսլամական երկրներից և ՄԱԿ-ից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ շրջափակումը վերացնելու, սննդի և մարդասիրական օգնության անարգել մուտքն ապահովելու և կոտորածները, ցեղասպանությունն ու սովը դադարեցնելու համար», - ընդգծել է պաղեստինյան շարժումը։ Ինչպես շաբաթվա սկզբին հաղորդել էր Կատարի «Al Jazeera»-ն, Իսրայելի շրջափակումը Գազայի 2.1 միլիոն մարդու սովի եզրին է հասցրել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
