Վրացիները մերժել են Գևորգ Պապոյանին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որևէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որևէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի և հայ արտադրողների միջև կապը, վերջիններիս տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով և այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների և այլ խնդիրների հետ կապված: Սակայն վրացական կողմը, զարմանալիորեն, մերժել է Պապոյանի խնդրանքը։ Տեղեկության վերաբերյալ դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն, սակայն այստեղ հրաժարվեցին մեր լուրը մեկնաբանել։ Փաստ է, որ այս իշխանությունը ոչ միայն թուրք-ադրբեջանական, իրանական ու ռուսական իշխանությունների հետ չի կարողանում պատշաճ աշխատել, այլ նաև՝ բարեկամ վրացիների, որոնց հետ անընդհատ փոխայցելություններ են իրականացնում և ջերմ գրկախառնված լուսանկարվում»: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
