Սպիտակ տունը հերքում է լուրը, թե ոչնչացվել է իրանական միայն մեկ միջուկային օբյեկտ
![]() Սպիտակ տունը հերքել է NBC News-ի տեղեկությունն այն մասին, որ հունիսի 22-ին ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների արդյունքում ոչնչացվել է միայն մեկ իրանական ուրանի հարստացման օբյեկտ։ NBC News-ը նախկինում հաղորդել էր, հղում անելով աղբյուրներին, որ հունիսին ԱՄՆ-ի կողմից հարվածված իրանական ուրանի հարստացման երեք օբյեկտներից միայն մեկն է գրեթե ամբողջությամբ ոչնչացվել։ Մյուս երկու օբյեկտները զգալիորեն ավելի քիչ վնաս են կրել և կարող են վերականգնվել այնպիսի մակարդակի, որը թույլ կտա վերսկսել հարստացման աշխատանքները հաջորդ մի քանի ամիսների ընթացքում, եթե Թեհրանը որոշի, հայտնել են աղբյուրները։ Ինչպես հունիսի 24-ին հաղորդել է CNN-ը, ամերիկյան հետախուզական համայնքը կարծում է, որ Իրանի վրա հարվածները չեն ոչնչացրել Թեհրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ ԱՄՆ-ի հետախուզության նախնական գնահատականի համաձայն, հարձակումը, ամենայն հավանականությամբ, Թեհրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերումը միայն մի քանի ամսով հետաձգել է։ Այս եզրակացությունները պատրաստվել են ԱՄՆ-ի Պաշտպանության հետախուզական գործակալության կողմից։ Միևնույն ժամանակ, այն նշել է, որ նման եզրակացություններ է առաջ քաշում՝ դրանց ճշգրտության նկատմամբ ցածր վստահությամբ։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
