«ՀՀ-ն ընկնում է տոտալ շրջափակման մեջ․ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը մեզ զենք չեն կարող հասցնել»․ Արթուր Խաչիկյան
![]() «Արտապատվիրակումը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մեր տարածքի մի մասի վերահսկողությունից: Եթե սա միայն տրանսպորտային հարց լիներ, ինչո՞ւ է Ալիևն ուզում, որ մենք չվերահսկենք»,- «168Ժամ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ շաբաթ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին, մինչ այդ էլ «Քարնեգի» հիմնադրամից էին հայտնել՝ Վաշինգտոնից Երևանին ու Բաքվին ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ են ներկայացրել, երեկ էլ Փաշինյանը բացատրում էր, որ արտապատվիրակելու մեջ ոչ մի վատ բան չկա: Խաչիկյանի դիտարկմամբ՝ եթե այդ տարածքը վարձակալող մասնավոր ընկերությունը պայմանագիր կնքի միայն հայկական կողմի հետ, դա դեռ այդքան էլ սարսափելի չէ, բայց եթե պայմանագիրը կնքվում է Ադրբեջանի հետ, նշանակում է՝ այդ ընկերությունը պատասխան է տալիս նաև Ադրբեջանին, և Ադրբեջանն էլ է վերահսկում այդ տարածքը: «Այդ մասնավոր ընկերությունը շատ շուտով կարող է գտնվել Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում, չկասկածե՛ք, որովհետև ԱՄՆ-ը ղեկավարում է իսրայելական լոբբին, իսկ Իսրայելն Ադրբեջանի ամենամտերիմ դաշնակիցն է մեր տարածաշրջանում. Իսրայելի զենքով հաղթեցին հայերին: Այսինքն՝ շատ շուտով այդ մասնավոր ընկերությունը կա՛մ կանցնի թուրք-ադրբեջանական մենեջմենթի տակ, կա՛մ կարող են ազդեցություն գործել այդ ընկերության վրա, և կամաց-կամաց ընկնի իրենց ձեռքը: Դա լինելուց հետո Թուրքիան և Ադրբեջանն ընդմիշտ Սյունիքը կվերցնեն իրենց վերահսկողության տակ, նրանք այլևս երբեք հետ չեն քաշվի: Սա դառնում է Թուրանի պրոյեկտի ամենակարևոր հատվածը, նրանք դա կհռչակեն Թուրքիայի և Ադրբեջանի համար կենսական շահերի գոտի, և դրանից հետո, եթե մենք փորձենք անգամ ինչ-որ ձևով հետ վերցնել այդ միջանցքը, նրանք կներխուժեն Հայաստան: Սա մեզ զրկում է որևէ հնարավորությունից՝ Իրանից, Ռուսաստանից կամ ուրիշ երկրներից ռազմական օգնություն ստանալ, քանի որ ամերիկացիները թույլ չեն տա, որ այդ ռազմական օգնությունն անցնի իրենց կողմից վերահսկվող տարածքով: Այսինքն՝ մենք հիմա տոտալ շրջափակման մեջ ընկանք՝ ռազմաստրատեգիական իմաստով: Եթե նորից հարձակում լինի, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը մեզ զենք չեն կարող հասցնել»,- ընդգծեց Խաչիկյանը՝ հավելելով, որ այս ամենն իրականացվում է Եվրոպայի ճնշման տակ, Եվրոպան ստոր ձևով կաշառում է այս կառավարությանը, փող է տալիս հայրենիք հանձնելու համար։ |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
