Telegram-ը ներկայացուցչություն կբացի Ռուսաստանում
![]() Telegram մեսենջերն սկսել է գրանցել իր ներկայացուցչությունը Ռուսաստանում այսպես կոչված «վայրէջքի» օրենքի համաձայն, ինչի մասին վկայում է Ռոսկոմնադզորի համապատասխան գրանցամատյանում կատարված գրառումը: Ներկայում Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Telegram Messenger, Inc. ընկերությունը էլեկտրոնային ձևաթուղթ է տեղադրել տեղեկատվական ռեսուրսում և գրանցվել է Ռոսկոմնադզորի պաշտոնական կայքում գտնվող անձնական հաշվում: «Մասնաճյուղի ստեղծումը, ներկայացուցչության բացումը կամ ռուսական իրավաբանական անձի հիմնադրումը» գտնվում է հաստատման փուլում: «Ինտերնետ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցում օտարերկրյա անձանց գործունեության մասին» օրենքը, որը նաև կոչվում է «վայրէջքի» օրենք, ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ին։ Այն պարտավորեցնում է արտասահմանյան ՏՏ ընկերություններին, որոնք ունեն օրական ավելի քան 500 հազար օգտատեր, ներկայացուցչություն բացել Ռուսաստանում և գրանցվել անձնական հաշվում Ռոսկոմնադզորի համապատասխան ռեսուրսում, տրամադրելով հետադարձ կապի ձևաթուղթ։ Օրենքի չպահպանումը արգելում է գովազդը, վճարումներ ընդունելը Ռուսաստանի քաղաքացիներից և ընկերություններից, ինչպես նաև սպառնում է արգելափակել ռեսուրսը Ռուսաստանում։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
