«Նողկալի է լսել, թե ինչպես են իրենց «վոժդի» օրինակին փորձում նմանվել»․ Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ այս իշխանության ներկայացուցիչներից շատերին մոտիկից եմ ճանաչում՝ մի մասը «Հրապարակում» են աշխատել տարբեր շրջաններում, մի մասին իմ տանը հյուրընկալել եմ, մի մասն անգամ ապրել են որոշ ժամանակ, բոլորը՝ մեծ խմբով ներկա են եղել «Հրապարակի» 5-ամյակի ու 10-ամյակի միջոցառումներին, և ամենակարևորը՝ նրանց ծնողների տարիքին եմ, ուրեմն կարող եմ ինձ թույլ տալ և իմ հիասթափությունն ու զայրույթը հայտնել: Նաև ափսոսանքս, որ իրենցից ոմանք բոլոր շանսերն ունեին նորմալ մարդ մնալու, բայց 6-7 տարում այնքան փչացան, որ, ըստ էության, զրկվեցին Մարդ կոչվելու իրավունքից: Որովհետև չի կարող երիտասարդ տղան կամ աղջիկը մարդ կոչվել, եթե տարրական հարգանք չունի իրենից տարիքով մեծի, իրենից ավելի կրթվածի ու գրագետի, կենսագրություն ու վաստակ ունեցող մարդու, արժեքների նկատմամբ: «Սուրբ Եկեղեցին իրենց սրիկայության վահան դարձրած անառակներ», «Քաղաքական դիակները պիտի լինեն հոգևոր դիակների կողքին» (նախկին նախագահների և Վեհափառի հանդիպման մասին), «Կտրիճ Ներսիսյանը հերթական անգամ պղծեց վեհարանը», «Սրբապիղծ, սրիկա Վազգեն Գալստանյանը», «Մերօրյա օսման-դաշնակները հիմա էլ ցեղասպանության թեման են դարձրել քաղաքական միավորներ հավաքելու միջոց», «Դաշնակ, արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքը», Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
