«Միջանցք է տալիս Ադրբեջանին և Թուրքիային․ առաջ են գալու բազմաթիվ անվտանգային խնդիրներ»․ Իշխան Սաղաթելյան
![]() «Երբ մենք 4 տարվա մեջ ասում էինք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է, և խնդիրն այն է, թե ով է լինելու այդ միջանցքի վերահսկողությունն իրականացնողը, իրենք մեզ մեղադրում էին, թե ընդդիմությունը մանիպուլացնում է, չկա այդպիսի բան»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ թեև մինչև վերջերս Փաշինյանը հերքում էր, բայց ակնհայտ է, թե ինչ է անում և ինչ է ուզում։ «Փաստն այն է, որ նա լուրջ սահմանափակումներով, ՀՀ տարածքով միջանցք է տալիս Ադրբեջանին և Թուրքիային։ Հիմա քանի որ դա արդեն փաստ է, որպեսզի ինքը հիմնավորի, սկսել է իր հերթական կեղծիքը և ստերը՝ փորձելով արդարացնել, նույնիսկ լկտիության աստիճանը հասել է նրան, որ ասում է՝ «հյուսիս-հարավ» ճանապարհին էլ ենք միջանցք ասում, մեր ինքնիշխանությունը պահելու ենք։ Բայց կա փաստ՝ միջանցքը տվել է, և հիմա կրկին փորձում է խաբել․․․ Ինչքա՞ն կարելի է մարդկանց հիմարացնել՝ իր հերթական զիջումը, հանձնումը հիմնավորելու համար։ Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայաստանը և, արտատարածաշրջանային ուժերին բերելով մեր տարածաշրջան, Իրանի սահմանին, դա բերելու է ոչ թե կայունության, խաղաղության, կոմունիկացիաների բացման, այլ բերելու է նոր անկայունության և դրանով մեր խնդիրները ոչ միայն չեն լուծվելու, այլև առաջ են գալու բազմաթիվ նոր անվտանգային հարցեր և խնդիրներ»,- ընդգծեց Սաղաթելյանը։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
