Գազայում հրետակոծվել է միակ կաթոլիկ եկեղեցին, կան զոհեր
![]() Իսրայելական բանակը հարվածել է Սուրբ Ընտանիքի եկեղեցուն, որը Գազայի հատվածի միակ կաթոլիկ եկեղեցին է, հաղորդում է ANSA-ն՝ հղում անելով Երուսաղեմի լատինական պատրիարքարանին։ Հարձակման հետևանքով զոհվել է 2 քաղաքացիական անձ և վիրավորվել է ծխական քահանա Գաբրիել Ռոմանելին, ով արգենտինացի է և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախկին համախոհը։ Հռոմի պապ Լևոն XIV-ը ցավակցություն է հայտնել և կոչ է արել անհապաղ զինադադարի։ Կարդինալ Պիետրո Պարոլինի կողմից ստորագրված հեռագրում ընդգծվել է երկխոսության և երկարատև խաղաղության անհրաժեշտությունը։ Կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալան ասել է, որ եկեղեցու շենքը, հավանաբար, հարվածվել է տանկով, սակայն Գազայից դեռևս հավաստի տեղեկություններ չկան։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հերքում է, որ եկեղեցին հարվածի թիրախ է եղել։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իսրայելը «չի հարվածում կրոնական վայրերին» և ցավում է պատճառված ցանկացած վնասի համար։ Միջադեպի հանգամանքները քննվում են։ Հայր Ռոմանելիի խոսքով՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերը Գազայում բնակվող 1017 քրիստոնյաներից մնացել է մոտ 500-ը։ 54 քրիստոնյա զոհվել է, այդ թվում՝ 16-ը՝ Սուրբ Պորփյուրիոս ուղղափառ եկեղեցու ռմբակոծության ժամանակ։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
