«Թուրքիան պատրաստ է Սիրիային օգնել պաշտպանական կարողություններն ամրապնդելու հարցում»․ ՊՆ
![]() Անկարան պատրաստ է օգնել Դամասկոսին՝ ամրապնդել իր պաշտպանական կարողությունները, եթե Սիրիայի նոր իշխանությունների կողմիւց նման խնդրանք ներկայացվի։ Այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։ «Մենք նախկինում հայտարարել ենք, որ կտրամադրենք ցանկացած աջակցություն Սիրիայի պաշտպանական կարողություններն ամրապնդելու և ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու հարցում, եթե նրանք դա խնդրեն», – նշել են աղբյուրները։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սիրիայում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով այնտեղ տեղակայված թուրքական ռազմական զորակազմը չի տուժել։ «Իսրայելի ավիահարվածների հետևանքով Սիրիայում մեր զորքերի և անձնակազմի հետ կապված որևէ բացասական իրավիճակ չկա», – ասել են աղբյուրները։
|

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
