Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

«Կիրանցի սահման հանդիսացող ցանկապատի վրա մի փոքրիկ կողպեք է»․ Ոսկան Սարգսյան

170
Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 16:24
«Կիրանցի սահման հանդիսացող ցանկապատի վրա մի փոքրիկ կողպեք է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցի սահման հանդիսացող թիթեղյա ցանկապատը՝ փոքրիկ կողպեքով։
Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ սահմանամերձ Կիրանցում երբևէ ավելի անվտանգ չի եղել, քան հիմա; Մինչդեռ 2024թվականին սահմանազատման անվան տակ Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամարցված դիրքերը, Կիրանց գյուղի ավելի քան 15 հեկտար հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցը շատ խոցելի է դարձել։ Նոր սահման հանդիսացող պատի շարունակությունը շերտավարագույրների նմանվող թիթեղյա ցանկապատ է, որի վրա մի տեղ փոքրիկ կողպեք է դրված։ Իրավիճակը սրվելու դեպքում ադրբեջանական զինուժի համար դժվար չի լինի քանդել այդ ցանկապատը, իսկ դրա անմիջական կողքին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը և Կիրանցի նորակառույց դպրոցն է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան