Ռադան հաստատել է Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում
![]() Ուկրաինայի Գերագույն Ռադայի պետական իշխանության կազմակերպման հարցերով հանձնաժողովն աջակցել է Յուլիա Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետ նշանակելու՝ նախագահ Զելենսկու առաջարկին։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի Telegram ալիքին։ Ժելեզնյակի խոսքով՝ հանձնաժողովի 16 անդամ կողմ է քվեարկել Սվիրիդենկոյին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակելու առաջարկին, 4-ը՝ ձեռնպահ։ Շաբաթվա ընթացքում Ուկրաինայի կառավարությունում փոփոխություններ են սպասվում։ Հուլիսի 14-ին Զելենսկին առաջարկել էր Սվիրիդենկոյին զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Հուլիսի 16-ին, խորհրդարանը պաշտոնանկ է արել վարչապետ Դենիս Շմիգալին և նրա կառավարությանը։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Օլգա Ստեֆանիշինան, ինչպես հաղորդում են RBC-Ukraine-ի աղբյուրները, կարող է դառնալ Ուկրաինայի դեսպանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուստեմ Ումերովը կստանձնի Ռուսաստանի հետ բանակցողի դերը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
