«Դրուզների պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է»․ Ահմեդ ալ-Շարաա
![]() Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ դրուզ քաղաքացիների պաշտպանությունը և նրանց իրավունքների ապահովումը «մեր առաջնահերթությունն է»։ Դամասկոսի վրա չորեքշաբթի իրականացված իսրայելական ավիահարվածներից հետո իր առաջին հեռուստատեսային ելույթում, Շարաան նշել է. «Մենք նրանցից չենք, ովքեր վախենում են պատերազմից։ Մենք մեր կյանքը ապրել ենք մարտահրավերների դեմ կանգնելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց մենք Սիրիայի շահերը նախընտրել ենք քաոսից ու կործանումից»։ Պետության ղեկավարը նշել է, որ դրուզները սիրիացի ժողովրդի անբաժանելի մասն են կազմում։ Նրա խոսքով՝ նախորդ ռեժիմի անկումից ի վեր, Իսրայելը ձգտել է Սիրիայի տարածքը վերածել հակամարտությունների ասպարեզի և թուլացնել երկրի ներքին միասնությունը։ «Սիրիան օտարերկրյա դավադրությունների և արտաքին նկրտումների փորձադաշտ չէ։ Նոր Սիրիայի կառուցումը պահանջում է կենտրոնանալ երկրի շահերի վրա և չներքաշել այն քաոսի մեջ»,- նշել է Շարաան։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
