«Գազայի հատվածում միջինում օրական 28 երեխա է մահանում»․ ՅՈՒՆԻՍԵՖ
822
Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 12:18
![]() Գազայում ամեն օր միջինում 28 երեխա է մահանում, իսկ անկլավում շարունակվող պատերազմից ի վեր զոհվել է ավելի քան 17,000 երեխա․ գրում է Euronews–ը՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ–ին։ Ելույթ ունենալով ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի առջև՝ ՅՈՒՆԻՍԵՖ–ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելն ասել է, որ Գազայի մեկ միլիոն երեխաներից յուրաքանչյուրը բախվել է հսկայական տառապանքների: «Պատերազմի 21 ամիսների ընթացքում Գազայում սպանվել է ավելի քան 17,000 երեխա, վիրավորվել՝ 33,000-ը։ Ամեն օր միջինում սպանվում է 28 երեխա, ինչը համարժեք է մի ամբողջ դասարանի։ Մի պահ պատկերացրեք. գրեթե երկու տարի շարունակ ամեն օր սպանվում է երեխաների մի ամբողջ դասարան։ Այս երեխաները մարտիկներ չեն. նրանք սպանվում և վիրավորվում են սննդի և դեղորայքի համար հերթերում սպասելիս», – նշել է Ռասելը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
