«Իսրայելի կողմից նոր հարվածներ են սպասվում»․ Փեզեշքիան
![]() Իսրայելի կողմից Իրանի վրա նոր հարվածներ են սպասվում։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մատնանշելով երկրի անվտանգության հետ կապված խնդիրները։ Իսրայելի կողմից Իրանի վրա նոր ռազմավարական հարվածներ նախապատրաստելու մասին հաղորդագրությունների ֆոնին, Իրանի նախագահը խոստովանել է ազգային անվտանգության համակարգում լուրջ խնդիրների առկայությունը։ Ելույթ ունենալով կառավարության նիստում ՝ նա ասել է. «Պարզվեց, որ մենք խնդիրներ ունենք անվտանգության ոլորտում»։ Իրանցի լրագրողներից մեկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Ազգային անվտանգության խորհրդի կողմից նահանգապետերին ուղարկված «հույժ գաղտնի» փաստաթուղթը պարունակում է Իսրայելի հնարավոր ավիահարվածների մասին հատուկ նախազգուշացումներ։ Նամակում նաև նշվում է ամերիկյան ռազմական բազաներում անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճի և իսրայելական թիրախների՝ իրանցի գեներալների և ռազմավարական օբյեկտների «երկրորդ ցուցակի» առկայության մասին։ Խորհուրդը կոչ է արել բոլոր ռազմական կառույցներին բարձրացնել իրենց պատրաստվածության մակարդակը՝ առանց բնակչության շրջանում խուճապ տարածելու։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
