ՄԱԿ-ի ԱԽ` Սիրիայի հարցով արտակարգ նիստը կարող է գումարվել հուլիսի 17-ին
![]() Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստն Իսրայելի հարվածների հետ կապված՝ կարող է տեղի ունենալ հուլիսի 17-ին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը: «Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի 17-ին»,- համապատասխան հարցին պատասխանելով՝ ասել է աղբյուրը: Հուլիսի 16-ին Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին: Դրանցից առաջինն ազդել է մայրաքաղաքի այն տարածքի վրա, որտեղ գտնվում է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ հաջորդները՝ Գլխավոր շտաբի շենքի և, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նախագահական պալատի վրա: Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 3 և վիրավորվել 34 մարդ: Իր հերթին, իսրայելական բանակը հաստատել է Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծությունը և այն կապել երկրի հարավում իրավիճակի սրման հետ, որտեղ հուլիսի 13-ից ի վեր տեղի են ունենում բախումներ տեղի դրուզ-լեռնցիների մասնակցությամբ, որոնց աջակցում է Իսրայելը: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
