Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.

«Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից». Նիկոլ Փաշինյան

255
Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 12:54
«Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից». Նիկոլ Փաշինյան

«Եկեղեցու դեմ ձեր արշավն առայժմ պաշտպանել են միայն կարգալույծ եղած հոգևորականներն ու ձեր թիմակիցները։ Կարո՞ղ եք ՀԱԵ գոնե մեկ անդամ հավատացյալի անուն տալ, ով այս ամենում ձեր կողքին է»,- լրագրողի այս հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես չեմ կարող արշավ ծավալել Եկեղեցու դեմ, ու որևէ մեկը չի կարող պաշտպանել այն (արշավը), ինչ գոյություն չունի։ ՀԱԵ-ն իմ ու իմ ընտանիքի համար սրբություն է, այն, ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով Վեհարանն ազատելու իր հայտնի թեզը։
Հարցին՝ չի՞ վախենում նզովքից, պատասխանեց Սաղմոսով, ապա հավելեց․ «Իսկ որտեղի՞ց տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է, իսկ գուցե նզովել և նզովում է նրանց, ովքեր Աստծո տունը պղծո՞ւմ են։ Ես կարող եմ իրենց նզովել, ես ասել եմ, որ առաջնորդելու եմ իրենցից վեհարանը ազատելու գործընթացը․․․ Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից»։