«Այս պահին որևէ պայմանավորվածություն չկա»․ Նիկոլ Փաշինյանը՝ հաղորդակցությունների արտապատվիրակման մասին
![]() «Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու մեր դիրքորոշումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների արտապատվիրակման մասին հարցին՝ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։ Մեր բոլոր քննարկումներում հստակ է, որ այդ գործընթացը պատկերացնում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Երբեք չենք ունեցել քննարկում, որ կտրված լինի այս օրակարգից։ Ինչ վերաբերվում է արտապատվիրակմանը, ապա հենց էսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, օրինակ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը արտապատվիրակված է և չեմ կարծում, որ ՀՀ ինքնիշխանությունն այդտեղ խախտված է, ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է և այլն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հաղորդակցությունների արտապատվիրակման վերաբերյալ շատ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դրանք քննարկումների փուլում են, այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։ |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
