Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ջուլանիի գործունեությունից կախված՝ Սիրիան չի վերադառնա «Մեծ Սիրիա» նախագծին, կարող է մասնատվել»․ Արա Պողոսյան

236
Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 00:12
«Ջուլանիի գործունեությունից կախված՝ Սիրիան չի վերադառնա «Մեծ Սիրիա» նախագծին, կարող է մասնատվել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը «Դամասկոսին ենթակա ԶԼՄ-ները հայտնում են, որ ալ-Ջուլանիի խմբավորումները վերախմբավորվում են, որպեսզի նոր գրոհ սկսեն Էս-Սուվեյդայի այն շրջանների վրա, որոնք վերադարձվել են դրուզների հսկողության ներքո։
Միաժամանակ հետաքրքիր տեղեկություն կա դրուզների քաղաքական առաջնորդների կողմից։
Տեղի ունեցող զարգացումների ֆոնին՝ կապված դրուզների և Սիրիայի նոր իշխանությունների հարաբերությունների հետ, դրուզ շեյխ Քիվանը կոշտ հայտարարություն է արել.
«Եթե մեր ֆեդերալ ծրագիրը Սիրիայի Դեմոկրատական Ուժերի (ՍԴՈւ) հետ անհնարին է, ապա մենք կմիանանք Իսրայելին։ Մենք այլևս սիրիացիներ չենք»։
Այսպիսի կտրուկ հայտարարությունների ֆոնին կարևոր է հասկանալ՝ ինչ է առաջարկվում և ինչու է դա վտանգավոր Ջուլանիի ռեժիմի համար։
Հիմա իսկապես այնպիսի ժամանակ է, որ Ջուլանիի գործունեություններից կախված՝ Սիրիան ոչ միայն չի վերադառնա «Մեծ Սիրիա» նախագծին, այլև հենց Սիրիան կարող է մասնատվել»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան