«Որպես քաղաքական դերակատար չեմ տեսել, դեռևս չեմ կարող գնահատական տալ»․ Արթուր Վանեցյան
266
Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 23:00
![]() «Սամվել Կարապետյանին ճանաչում եմ վաղուց, ունեմ լավ վերաբերմունք նրա նկատմամբ, շատ ցավում եմ, որ նրա հետ նման բան է տեղի ունեցել։ Դա մեր բոլորի ամոթն է, որ մեծանուն հայ գործարարն ու բարերարն այսօր ճաղերի հետևում է՝ շինծու քրեական գործի շրջանակներում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ձևավորման մեկնարկին՝ Վանեցյանը նշեց․ «Լսել ենք հայտարարությունը, ընդունել ենք ի գիտություն, քաղաքական ուժը կձևավորվի, կտեսնենք՝ ովքեր են ներգրավված այնտեղ, մեր գնահատականները կտանք․․․ Որպես քաղաքական դերակատար, դեռևս չեմ տեսել Սամվել Կարապետյանին և չեմ կարող որևէ գնահատական տալ։ Ժամանակը ցույց կտա»։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
