««Հայրենիք» կուսակցությունը կկանգնի ցանկացած առողջ ուժի կողքին»․ Արթուր Վանեցյան
![]() «Ես բազմիցս ասել եմ՝ չբացառելով փողոցային պայքարը և հնարավորությունը՝ Նիկոլ Փաշինյանին օր առաջ իշխանությունից զրկելու, մենք պետք է պատրաստվենք նաև ընտրությունների, որովհետև ընտրություններն, այսպես թե այնպես, մի օր լինելու են, և իշխանությունն իր վարչական լծակներով պատրաստ է լինելու ընտրություններին, իսկ ընդդիմությունը, ցավոք սրտի, պատրաստ չի լինելու, եթե հիմիկվանից չպատրաստվի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ Փաշինյանը ձերբակալում է ընդդիմության ներկայացուցիչների, տարբեր գործիչների՝ շեղելով ընտրություններին նախապատրաստվելու օրակարգից։ «Ընտրություններին պետք է պտրաստվել՝ չբացառելով փողոցային պայքարը։ Ցանկացած ընդդիմադիր ուժ, որը կկարողանա առաջնորդել ու իրագործել օր առաջ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, դա միայն ողջունելի է, ես «Հայրենիք» կուսակցության անունից եմ հայտարարում, կկանգնենք ցանկացած այդպիսի առողջ ուժի կողքին՝ մեր ներուժով»։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
