«Վստահ եմ՝ գալու է մի օր, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը»․ Արթուր Վանեցյան
![]() «Նպատակը լռեցնելն է ընդդիմախոսներին, լռեցնել այն մարդկանց, որոնք կարողանում են հասարակական կարծիքի վրա ազդել, լռեցնել բոլոր այն մարդկանց, որոնք կկարողանան ինչ-որ մի կերպ հակազդել իշխանությունների հակահայկական օրակարգերին, իսկ մնացած բոլորին ուղղակի վախեցնել»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող ձերբակալումներին ու կալանավորումներին։ «Բայց վախի մթնոլորտը կարող է ձգվել շատ կարճ, դա ինչ-որ մի փուլում տրաքվում է ու բերում է հակառակ էֆեկտի,- հավելեց նա։ Անդրադառնալով Եկեղեցու դեմ սկսված արշավին՝ Վանեցյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցին վարկաբեկելով՝ մի իրավիճակ ստեղծել, որ չկան հեղինակություններ, չկան կարմիր գծեր, ու ինքը կարող է անցնել բոլոր կարմիր գծերի վրայով․․․ Նրա նպատակն է եկեղեցականների մեջ մտցնել ատելություն ու կռիվ, որ վարկաբեկի Եկեղեցին»։ «Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ նա ոչ մի բան չի մոռացել, ոչ մի բանից չի հրաժարվել, այդ թվում՝ Եկեղեցին գրավելուց, հավատացեք, գալու է մի օր, երբ հասկանա՝ դա հարմար օր է, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը, ինքն էլ առաջնորդելու է այդ արշավը դեպի Եկեղեցի՝ ցույց տալով, որ ինքն, իբր, եկեղեցու դեմ չի պայքարում, այլ կոնկրետ անձերի»,- ընդգծեց Վանեցյանը։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
