Թայվանի զինվորականները քաղաքային մարտի վարժանքներ են սկսել՝ չինական ներխուժմանը նախապատրաստվելու համար
![]() Թայվանի զինվորականները վարժանքներ են անցկացնում, որոնցում առաջին անգամ օգտագործվում է հասարակական տրանսպորտ՝ չինական ներխուժմանը նախապատրաստվելու համար: Միավորները «պաշտպանություն» են անցկացրել մայրաքաղաքի փողոցներում՝ հնարավոր չինական հարձակմանն ավելի լավ պատրաստվելու և նման ճգնաժամի հետևանքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: Javelin հակատանկային հրթիռներով զինված ռազմական ոստիկանության ջոկատն այսօր վաղ առավոտյան դուրս է եկել Թայբեյի մետրոյի կայարանից՝ վազելով փակ խանութների կողքով՝ մարտական դիրք զբաղեցնելու համար: Քաղաքի այլ վայրերում բանակի լոգիստիկայի հրամանատարությունն օգտագործել է հասարակական տրանսպորտի համակարգը՝ արևելյան ծայրամասերից զինամթերք և սնունդ մատակարարելու համար, հաղորդում է Financial Times-ը: Թայվանը 41 տարի է, ինչ ռազմական վարժանքներ է անցկացնում, բայց այս անգամ զինվորականները շատ ավելի հեռու են գնացել, քան սովորաբար: Զորքերը փորձարկվում էին «մարտադաշտում գոյատևման» համար՝ այն սցենարով, որի դեպքում Չինաստանը, որի ռազմածովային և օդային ուժերը գրեթե ամեն օր մանևրում են Թայվանի ջրերի մոտ, անսպասելի հրթիռային հարվածներ է հասցնում: Զորավարժություններին մասնակցում է 22,000 պահեստազորային, ավելի շատ, քան երբևէ, և առաջին անգամ կիրառվելու է HIMARS բազմակի հրթիռային համակարգը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ից և արդյունավետութուն է դրսևորել Ուկրաինայի մարտադաշտում։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
