Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Այսպիսի մարդկանց պետք է երեխաներին մոտիկ չթողնել». Հովսեփ Կուբատյան

243
Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 20:24
«Այսպիսի մարդկանց պետք է երեխաներին մոտիկ չթողնել». Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը.«Ծնողները երեխաներին ուղարկել են զարգացման կենտրոն, որտեղից էլ երեխաներին տանում են այգի։ Բայց տանողը թե ոնց է մինչև հիմա ողջ մնացել՝ անհայտ է։ Սենց մարդկանց պետք է երեխաներին մոտիկ չթողնել։ Բայց պետությունը ձախողել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման գործընթացը ու ով ուզում, երեխաների խնամքով է զբաղվում։ Դեռ մի բան էլ պետությունը հետո սոցիալական կրեդիտի ձևով վերադարձնելու է այս հիմնարկին վճարած գումարի մի մասը։
Զարգացման կենտրոնը գտնվում է Դավիթ Մալյան փողոցի սկզբնամասում»։

Աղբյուրը`   Հովսեփ Կուբատյան