«Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ իս՝ այստեղ ամենից վտանգավոր թեզը «վիճում են» հատվածն է, այսինքն՝ ՀՀ սուվերեն, միջազգայնորեն ճանաչված, 29,743 քառակուսի կիլոմետրի (հատուկ քպ-ականների նախընտրած ու թմբկահարած թիվն եմ գրում) ներառված տարածքը դեսպանը համարում է «վիճաբանության» առարկա։ ՀՀ ԱԳՆ-ն կհանդգնի՞ ԱՄՆ պաշտոնյաներին ուղիղ տեքստով ու հրապարակային ասել, որ նման բովանդակությամբ տեքստերը հակասում են 2025 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության տառին և ոգուն, որտեղ արձանագրված է․ «Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է»: Թե՞ ինքնիշխանության մասին հայտարարությունները միայն Մոսկվային կարող են ուղղվել։ Փաստերը երկաթյա բան են և գալիս են ցույց տալու, որ հենց այդ «ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի կիզակետ ու այդպես էլ չհասկանալով, որ Սյունիքի թիկունքը պահում էր իրենց կողմից «բեռ» կամ «թոկ» համարվող Արցախը»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
