«Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32». Հրանտ Բագրատյան
![]() ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «The Economist-ը հոդված է տպել հայ-ադրբեջանական «կարգավորման» մասին։ Հոդվածի իմաստն է. Ռուսաստանը դուրս է մղվում Հվ. Կովկասից։ Այստեղ ձևավորվել է տարածաշրջանային գերտերություն՝ Ադրբեջանը, որն էլ ամեն ինչ վերահսկում է։ Հայաստանը վերջապես կհամաձայնի 32 կմ-ց միջանցքին։ Այլ տարբերակ չկա։ Ահա այսպիսի բաներ։ Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32։ Նիկոլական իշխանությունները հազիվ բողոքում են ռուսական լրատվամիջոցներից։ Բա սա՞։ Դե փակեք էջը, դեսպանին կանչեք, բողոքեք։ Սա էլ Արևմուտքը, ԱՄՆ դեսպան Թուրքիայումը, այս ամսագիրը։ Ասում են կարևորը Ռ-նին տշենք։ Բայց քանի որ ռեգիոնում տեր է պետք (Հայաստանն ու Վրաստանը թույլ լինելով միշտ էլ վազելում են Ռ-ն), այդ տերն էլ կա՝ Ադրբեջանը։ Համ էլ ասում են, Իրանից կազատվենք, կվերահսկենք կապը Իրանի հետ։ Թուրքիան էլ թող հիշի, որ միշտ պետք է բարեկամություն անի Ադրբեջանի հետ»: Աղբյուրը` Հրանտ Բագրատյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
