«Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի թեկնածու է փնտրում»․ Արա Աբրահամյան
1135
Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 15:15
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Երկրորդին փոխարինող է փնտրում, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ «Գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կզբաղեցնեն կաթողիկոսի աթոռը։ Նա գնում է և համոզում նրանց՝ խոսե՛ք եկեղեցական ղեկավարության դեմ, մնացած ամեն ինչ կարվի»,- ասել է Աբրահամյանը։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը չի հաջողի, քանի որ եկեղեցին զորեղ է։ «Կաթողիկոսի դեմ որոշ մեղադրանքներ կան (որոնք Փաշինյանը ներկայացնում է)։ Դա նրա գործը չէ։ Ո՞վ է կաթողիկոսը։ Նա ընտրված անձ է։ Դուք ունե՞ք ասելիք։ Դուք ասացիք, դրանից հետո իրենք կորոշեն»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ վարչապետը մտավախություն ունի, որ ընտրություններին եկեղեցին կհամախմբի ընտրողներին իր դեմ: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
