«Հակառուս «փորձանքագետները» երբևիցե մտահոգ եղե՞լ են 3 միլիոն ռուսաստանաբնակ հայերի ճակատագրով»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առկա սրացումն ու ճգնաժամային իրողությունները չափազանց կարևոր են ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում: Ինչո՞ւ, թերևս բացատրելու կարիք էլ չկա: Երկու երկրների միջպետական հարաբերություններին ուղեկցող լարվածության մեջ ցանկանում եմ առանձնացնել մեկ դրվագ: Մոսկվան հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր երկրում հաստատված սփյուռքի գործոնը: Եթե նկատել եք, ՌԴ ադրբեջանական մոտ երեք միլիոնի հասնող համայնքը, իր տնտեսական, մշակութային, լոբբիստական և այլ կառույցներով առաջինը ենթարկվեց սահմանափակումների: Եվ սա լրիվ կանխատեսելի էր, այլ կերպ չէր էլ կարող լինել: Հիմա ասածս ինչ է հուշում: ՌԴ հետ հարաբերություններում տարրական տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած սրացում առաջինը բարդացնելու է ռուսահայ համայնքի մեր հայրենակիցների դրությունը: Եթե Ադրբեջանում տասը միլիոնից ավել բնակչություն կա, և Ռուսաստանի համայնքը կազմում է դրա մեկ երրորդը, ապա ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում քան Հայաստանում: Հիմա ցանկանում եմ հասկանալ «հայրենասեր», «ազգասեր», «ինքնիշխանություն թմբկահարող», «ժողովրդավարասեր» և արևմտամետ հակառուս «փորձանքագետները» և նրանց հարթակ տրամադրող լրատվամիջոցները երբևիցե մտահոգ եղե՞լ են երեք միլիոն ռուսաստանաբնակ հայերի ճակատագրով: Գուցե գրանտակերությունն ավելի՞ կարևոր է, քան մարդկային ճակատագրերը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
