Հայաստանը հրավիրված է հետևելու Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
![]() ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները կանցկացվեն Վրաստանում՝ հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։ «Վրաստանը կհյուրընկալի զորավարժությունները 12-րդ անգամ։ Agile Spirit 2025-ը նպատակ ունի բարձրացնել մասնակից երկրների պաշտպանական ուժերի մարտական պատրաստվածությունը, ամրապնդել փոխգործակցությունը և գործառնական կարողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանում նախատեսված զորավարժությունները կանցկացվեն Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության և ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի հետ համատեղ, դրանց կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանի և Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները ներկա կլինեն որպես դիտորդներ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
